կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-18 23:53
Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան հայրերը շարունակում են համալսարանական ուսումը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան հայրերը շարունակում են համալսարանական ուսումը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան հայրերը շարունակում են համալսարանական ուսումը․

«Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոս միշտ քաջալեր հանդիսացած է, որ միաբան հայրեր Դպրեվանքէն շրջանաւարտ ըլլալէ ետք, համալսարանական մակարդակի վրայ շարունակեն իրենց մասնագիտութիւնը զանազան բնագաւառներէ ներս։ Վեհափառ Հայրապետը միջազգային համալսարաններու նախագահներու հետ սերտ կապեր ունենալով, յաճախ միջամտութիւններ կատարած է, որպէսզի հոգեւորականներ ստանան բարձրագոյն ուսում։

Ներկայ տարուան ընթացքին հետեւեալ միաբան հայրերը վկայուեցան աշխարհի զանազան համալսարաններէն.- Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեան, Գերպ. Տ. Պարոյր Ծ. Վրդ. Շէրնէզեան եւ Հոգշ. Տ. Պսակ Վրդ. Թէփիրճեան. իսկ համալսարանական ուսումը կը շարունակեն.- Հոգշ. Տ. Աւետիք Վրդ. Տէր Կարապետեան, Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Գարակէօզեան, Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. Եագուպեան, Հոգշ. Տ. Եզրաս Վրդ. Թէնէքէճեան, Հոգշ. Տ. Արմէն Վրդ. Գալաճեան եւ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեան։

Նշենք, որ այլ միաբան հայրեր եւս ստացած են համալսարանական ուսում եւ վկայական»։