|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել և կան զոհ ու վիրավորներ։
Մինչ հրշեջների ու ոստիկանների ժամանումը, քաղաքացիները «Honda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջել են, քանի որ մոտոցիկլավարը բախումից հետո հայտնվել էր ավտոմեքենայի տակ, ապա ժամանած Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում քննիչները պարզել են, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ռուսլան Հ.-ն, մոտոցիկլը վարել է Երևանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Բեհրուզ Գ.-ն։
Վթարի հետևանքով Բեհրուզ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռուսլան Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Մարիամ Ա.-ն և 5-ամյա Արամ Հ.-ն տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։