|
Փոխարժեքներ
13 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղում՝ դեպի Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին, 48-ամյա Լիլիթ Ա.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։