|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խոր Վիրապ վանական համալիրում փետրվարի 14-ին տեղի է ունեցել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:
Զինվորական երդման արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, նորակոչիկների ծնողները:
Միջոցառման մասնակիցները նորակոչիկներին մաղթել են խաղաղ և անվտանգ ծառայություն, համոզմունք հայտնել, հայոց բանակի շարքերը համալրած պատանիները բարձր կպահեն հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը:
Արարողության ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնանքի խոսք է ուղղել նորակոչիկներին և նրանց հանձնել «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշաններ: