կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-12 21:36
Աշխարհ Տնտեսական

Ռուսաստանում բենզինի գինը նվազել է

Ռուսաստանում բենզինի գինը նվազել է

Ռուսաստանի 45 շրջաններում բենզինի գինը նվազել է։

Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնում են Պետական ​​վիճակագրության դաշնային ծառայությունից։

Շաբաթվա ընթացքում բենզինի գինն ամենից շատ նվազել է Դաղստանում՝ 9 տոկոսով, Բրյանսկի շրջանում դիզվառելիքի գինը նվազել է 5 տոկոսով, 3-4 տոկոսով նվազում է արձանագրվել Սևաստոպոլում և Տոմսկի, Վլադիմիրի ու Տյումենի շրջաններում, ներառյալ՝ Յամալ-Նենեցական և Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգները։

2 և ավելի տոկոսով բենզինի գինը նվազել է Ինգուշեթիայում, Մորդովիայում և Կոմիում, ինչպես նաև Տամբովի, Օրյոլի և Նովոսիբիրսկի շրջաններում։ Մյուս 33 շրջաններում բենզինի գնի նվազման՝ 2-ից ավելի ցածր  տոկոս է արձանագրվել։

Ավելի վաղ, Ռուսաստանի նավթավերամշակող գործարաններին ուկրաինական կողմի հասցրած հարվածների հետևանքով վառելիքի արտադրության ծավալների կրճատման և ներքին շուկայում վառելիքի պակասի խնդիր էր առաջացել։