|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթվա սկզբից Հայաստանում սկսել է նվազել բենզինի գինը: Երեկվա դրությամբ արդեն Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 360 դրամով նախկին 380 դրամի փոխարեն:
Ուշագրավն այն է, որ բենզինը Հայաստանում էժանանում է համաշխարհային շուկայում նավթի գների աճի պայմաններում: Կասկածներ կան, որ փոփոխություն է եղել Հայաստանին բենզինի մատակարարման շղթայում, ինչը Հայաստանում կառավարության փոփոխության արդյունք է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում