|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է իրավական քայլերի դիմել արգենտինական զանգվածային լրատվության միջոցների դեմ։ Ֆուտբոլիստի կարծիքով՝ վերջիններս խախտել են ընտանիքի անձնական կյանքի անձեռնմխելիությունը հոր՝ Խորխե Մեսսիի հրաժեշտի արարողության ժամանակ։ Armsport.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է արգենտինացի լրագրող Ֆրան Կասարետոն։
«Մեսսին հաստատել է, որ իրավական գործողություններ կձեռնարկի արգենտինական այն ԶԼՄ-ների դեմ, որոնք Խորխե Մեսսիի հրաժեշտի արարողության ժամանակ խախտել են ընտանիքի անձնական կյանքի գաղտնիությունը»,- գրել է լրագրողը։
Հիշեցնենք, որ Մեսսիի հոր հրաժեշտի արարողությունը կայացել է երեկ՝ օգոստոսի 9-ին։ Հուղարկավորությունն անցել է անվտանգության խիստ միջոցառումների և մեծաթիվ թիկնապահների հսկողության ներքո։ Ըստ մի շարք աղբյուրների՝ արարողությանը ներկա են գտնվել բացառապես ընտանիքի անդամները։