|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում բողոքի ակցիաները թափ առան այն պատճառով, որ արտասահմանյան ԶԼՄ-ները եւ ինտերնետային կայքերը հանրությանը ստահոդ տեղեկություններ են հաղորդում երկրում ստեղծված իրավիճակի մասին: Նման հայտարարությամբ, ըստ Интерфакс-ի, հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Արտասահմանյան ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում եւ գործում են չարամտորեն»,- ասել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ երկրի տնտեսությանն է վնաս հասցվում: «Այդ ակցիաները ուղղակիորեն ազդել են Թուրքիայի տնտեսության վրա: Տոկոսադրույքների աճը, ներդրողներին վախեցնելը մեծ նախագծի մասն են: Դա արվում է համաձայեցված` երկրի դրսում եւ դրսում»,- հայտարարել է Էրդողանը: