կարևոր
523 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 21:54
Հասարակություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ամբողջությամբ արմատից փտած ծառի տապալման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Օհանովի փողոցում արմատից փտած ծառը քամու հետևանքով տապալվել է։

Ինչպես գրում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արշակ Մեխրիյանի գլխավորությամբ։

Փրկարարները, չսպասելով Մալաթիայի թաղապետարանի աշխատակիցների ժամանմանը, իրենք էլեկտրական սղոցով ծառը մասնատել ու հեռացրել են։