կարևոր
751 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-29 22:51
Հասարակություն

Երևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»-ի վրա

Երևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»-ի վրա

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում Սախարովի հրապարակին հարակից՝ ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Իսկ կանաչ ճյուղերն էլ ընկել են կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր, երկաթե սյունը, որի վրա կա լվացման կետի ցուցանակ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Երևանցիներին որպես «Բոքսի հայաթ» հայտնի այս վայրում նմանատիպ վտանգավոր մի քանի ծառեր կան, որոնք թվում է, թե կանաչ են, սակայն հիմքերը փտած են, և այդ ծառերը պետք է Կանաչապատման աշխատակիցները հեռացնեն, տեղում տնկեն նորերը։