կարևոր
1042 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-05 21:49
Սպորտ

Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա ՉԼ հիմնական փուլում. Բերեզովսկի

Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա ՉԼ հիմնական փուլում. Բերեզովսկի

Օգոստոսի 4-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի սլովենական «Ցելյե»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը՝ 2:1 հայկական թիմի հաղթանակով։

Ինչպես գրում է «РБ Спорт»-ը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Արարատ-Արմենիայի» տարած տնային հաղթանակը։

«Իմ կարծիքով՝ առաջին խաղում հաղթելով «Ցելյեին», «Արարատ-Արմենիան» փոքր, բայց շատ կարևոր քայլ արեց։ Կասկած չունեմ, որ սլովենացիների հետ պատասխան խաղում շատ բարդ է լինելու։ Բայց, ըստ իս, երևանյան թիմն ի զորու է դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել թե՛ «Մյելբյուին», և թե՛ «Սլովանին»։

Այնպես որ, ես հավատում եմ, որ շուտով հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»,- նշել է Բերեզովսկին։