|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ մերժել է Կիևին «Patriot» համալիրների համար հարյուրավոր որսիչ հրթիռների մատակարարումը: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տեղեկություններով՝ Թրամփը մատնանշել է որսիչ հրթիռների դեֆիցիտը, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավի հետևանքով:
Ամերիկացի առաջնորդն անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են Վաշինգտոնին Մերձավոր Արևելքում իր օբյեկտներն ու դաշնակիցներին պաշտպանելու համար: