|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է Անկարայի հետ հարաբերությունների կարևորությունը և խոստացել է անել հնարավոր քայլերը Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը հայտարարել էր, որ եթե Թուրքիան ՌԴ-ից ձեռք բերի С-400 համակարգերը, ապա ԱՄՆ-ը հնարավոր է հրաժարվի Թուրքիային մատակարարել վերոհիշյալ կործանիչները: