|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ոստիկանները պարզել են Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդի ինքնությունը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Հուլիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։
«Ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ և հետախուզական գործողություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Միքայել Բ.-ն էր»,- գրում է կայքը:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ կայքի՝ ենթադրաբար ինքնասպանություն գործած տղան սովորում էր Հայաստանում գործող ակադեմիաներից մեկում։