|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
UFC թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը մոտ է օկտագոն վերադառնալուն: Հայ մարզիկը տեղեկացրել է, որ պրոմոուշենն ամենամոտ ապագայում պաշտոնապես կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին:
Ավելի վեր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ծառուկյանը կարող է ռևանշ-մենամարտ անցկացնել բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ՝ BMF տիտղոսի համար: Ակնկալվում է, որ այդ մենամարտը կարող է կայանալ սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում նախատեսված UFC 331 մրցաշարի շրջանակում:
Իր տելեգրամյան ալիքում Ծառուկյանը կարճ մեկնաբանել է ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին առաջարկելով կռահել առաջիկա մրցակցի անունը.
«Ժամանակը գրեթե եկել է: Շատ շուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտի մասին: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է կանգնած լինելու իմ դիմաց: Թե՞ բոլորիս մեծ անակնկալ է սպասվում», — գրել է Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում: Այդ երեկո նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ էր տոնել Դեն Հուկերի նկատմամբ: Հայ մարտիկի ակտիվում առկա է 23 հաղթանակ և 3 պարտություն:
Աղբյուրը՝ armsport.am