կարևոր
742 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 09:53
Քաղաքական

Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան

Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ, և այն վերագրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով։

Ճիշտ է, գործող կառավարիչները կխաղարկեն այս թեման, ճիգեր կգործադրեն, միգուցե, արանքում մարդկանց էլ զրկեն պաշտոններից, բայց, միևնույնն է, դրանից թեմայի էությունը չի փոխվի։

Ըստ իրենց տրամաբանության՝ յուրաքանչյուրն իր գործն է անում։ Վերևից իջեցվել է հրահանգ, իսկ ներքևներում փորձելու են ցույց տալ, թե որքանով են հավատարիմ ՔՊ-ական գծին՝ դրանով իսկ հանցակից դառնալով ապօրինի գործընթացին»։