|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
«Այս պաշտոնական փաստաթուղթը հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն, Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ, հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը:
Չեմ բացառում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ, հղում անելով ամենախոշոր քաղաքական միավորման պաշտոնական դիրքորոշման վրա, կրկին անդրադառնան այս հարցին` նշելով, որ ժողովրդավարության բաստիոնում կան քաղաքական բանտարկյալներ»: