|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Ռուսաստանը կրկին ակտիվացրել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի օրակարգը։
Մոսկվան հայտարարել է, որ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությանը՝ հաջորդ նախարարական հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ։ 3+3 ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցել աշխատանքներին։ Վերջին նախարարական հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Թուրքիայում, սակայն դրանից հետո ձևաչափը երկրորդ պլան էր մղվել՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և այլ միջազգային բանակցությունների ֆոնին։ Ռուսաստանի ակտիվացումը կապված է Կովկասում հնարավոր նոր ռիսկերը կառավարելու ցանկության հետ։
Ռուսաստանը փորձում է առաջիկա հնարավոր զարգացումներին ընդառաջ որոշակիորեն ապահովագրվել Կովկասում մարտահրավերների նոր ալիք ունենալու վտանգից։ Այս ֆոնին Մոսկվան ձգտում է Կովկասում քննարկումների միջոցով բարձրացնել իր համար ռիսկերի կառավարելիության աստիճանը»։