|
Փոխարժեքներ
09 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
ԿԸՀ նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրակարգային հարցերից մեկին, «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանն ասել է.
«Ժամը 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն: Հայտնեմ, որ այն վերաբերում է Նարեկ Կարապետյանին: Նրան վերաբերող միջնորդություն է ներկայացվել այն տրամաբանությամբ որ, երբ ներկայացվել էր, այն վերադարձվել էր: Կհիշեք՝ Վահագն Հովակիմյանի կողմի մի հրատապ նիստ եղավ. որևէ մեկին չէին իրազեկել, որտեղ վերադարձրել էին՝ այն տրամաբանությամբ, որ նշված հարցն այլևս ԿԸՀ տիրույթում չէ: Պատկերացրեք, ժամը 15:00-ին Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի: Տեղեկություն չունեմ՝ ինչ վարույթ է»:
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն քիչ անց բաշխելու է մանդատները: