կարևոր
625 դիտում, 4 ժամ առաջ - 2026-07-21 14:59
Հասարակություն

«Մենք նրան իրավական պատասխանատվության կենթարկենք»․ Տոնոյանը՝ Վիգեն Ավետիսի հայտարարության մասին

«Մենք նրան իրավական պատասխանատվության կենթարկենք»․ Տոնոյանը՝ Վիգեն Ավետիսի հայտարարության մասին

«Սա բացարձակ զրպարտություն է, չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակով խոսակցություններ անել»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հայտարարությանը։

«Նույն Վիգեն Ավետիսն ընդամենը երեք տարի առաջ մեծ ջերմեռանդությամբ, Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով, մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին։ Չեմ կարող ասել՝ ինչից է գոհ կամ դժգոհ մնացել, բայց եթե խոսում է ինչ-որ հորինված քանդակագործի մասին, նրա վառ և բորբոքված երևակայության արդյունքն է»,- հավելեց Տոնոյանը՝ նշելով, որ իրենց փաստաբանական թիմը զրպարտության հայցով դիմելու է դատարան։