|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է․ մարդու ազատությունները, որոնք ՀՀ Սահմանադրության հիմնարար նորմերն են, այլևս չեն գործում, և ամենօրյա ռեժիմով փաստացի իշխանության կողմից հրապարակայնորեն խախտվում են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։
«Ստեղծված իրավիճակում բոլոր իրավախախտումները վերաբերում են մեզ բոլորիս․ չկա մեր կամ ձեր քաղբանտարկյալ, չկա մեր կամ ձեր խախտված սեփականության իրավունք, չկա մեր կամ ձեր գողացված ընտրաձայն։ Սահմանադրական իրավունքի յուրաքանչյուր խախտում վերաբերում է մեզ բոլորիս՝ միասին վերցված և առանձին-առանձին։ Այսօր քեզ անծանոթ անձի տուն են մտնում վաղ առավոտյան, ահաբեկում ընտանիքի անդամներին, հետո ձերբակալում շինծու գործով՝ ժամանակ չտալով անգամ փաստաբան գտնելու։ Վաղը գալու են քո հետևից՝ ոտնահարելով քո սահմանադրական իրավունքները։
2026 թվականի հուլիսի 21-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (Ավան նստավայր, Գյուլիքևխվյան 20) տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով նիստը։
Հրավիրում ենք մասնակցելու դատարանի բակում կազմակերպվող հանրային քննարկմանը՝ նվիրված բոլոր քաղբանտարկյալներին»,-նշված է հայտարարության մեջ։