կարևոր
1348 դիտում, 16 ժամ առաջ - 2026-07-20 13:02
Աշխարհ

Իրանում 4,5 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4,5 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել

Իրանի արևմուտքում 4,5 և 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժեր են գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Առաջին ցնցումը տեղի է ունեցել UTC 03:43-ին (Երևանի ժամանակով 07:43-ին) Քարիզ քաղաքից մոտ 75 կմ արևմուտք, որտեղ բնակվում է ավելի քան 750 հազար մարդ: Էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության վրա: Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել հինգ րոպե անց՝ նույն շրջանում: Օջախի խորությունը կազմել է 11 կմ: Նախնական տվյալներով՝ կա երեք տուժած: