կարևոր
745 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-14 16:54
Աշխարհ

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է կառավարության հրաժարականը

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է կառավարության հրաժարականը

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկությամբ ընդունել է Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած կառավարության հրաժարականը։ Որոշմանը կողմ է քվեարկել 258 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ Այս մասին հայտանում է BBC-ին:

Կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ առաջիկայում երկրում կսկսվեն կադրային փոփոխություններ, որոնք, նրա խոսքով, պետք է ապահովեն «թարմացված քաղաքական ռազմավարության իրականացումը»։ Այդ նպատակով, ըստ նախագահի, անհրաժեշտ է թարմացնել կառավարության կազմը։

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էին, որ Սվիրիդենկոյին առաջարկվել է զբաղեցնել Ուկրաինայի դեսպանի պաշտոնը Միացյալ Նահանգներում՝ փոխարինելով Օլգա Ստեֆանիշինային, սակայն նա հրաժարվել է այդ առաջարկից։