|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լիբանանի խորհրդարանը հաստատել է Բեյրութում արտակարգ դրությունը, հաղորդում է AP-ը:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո կառավարությունը հրաժարական էր տվել: Պայթյունի հետեւանքով զոհվել է 170 մարդ, վիրավոր է 6000-ը:
Հրաժարականից առաջ կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել, որը զինվորականներին իրավունք է տվել պարեկային ժամ հայտարարել, կանխել հավաքներն ու գրաքննության ենթարկել ԶԼՄ-ներին:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք խորհրդարանը կերկարաձգի արտակարգ դրությունը եւս 15 օրով: «Սա անհավանական քաոս է»,-ասել է փաստաբան Նիզար Սագիեն: Նրա խոսքով՝ արտակարգ դրության միակ արդարացումը իշխանության ընդլայնումն ու ընդդիմության վերահսկումն է: «Մենք սպասում էինք, որ բանակը կօգնի վերականգնվել, այլ ոչ թե իշխանության շարունակություն կդառնա»,-ասել է նա: