|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը փորձություն էր, որն Իրան ձախողեց։ Այս մասին նա ասել է ամերիկացի հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։
«Դա յուրատեսակ փորձություն էր, և նրանք ձախողեցին այն», - պնդել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար դա ստանդարտ մարտավարություն է՝ նախ կնքել փոխըմբռնման հուշագիր, այնուհետև՝ համաձայնագիր։ Սակայն ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Թեհրանը չի կատարել հուշագրի պայմանները և չի անցել փորձությունը։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, իսկ դրա չկատարման ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։
Կողմերն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են հունիսի 18-ին։ Սակայն հրադադարը մի քանի անգամ խախտվել է։ Վերջին երեք օրերին ԱՄՆ-ն և Իրանը դարձյալ սկսել են փոխադարձ հարվածները։