կարևոր
838 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-14 11:16
Հասարակություն

36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա տեղափոխել հիվանդանոց․ վերջինս մահացել է

36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա տեղափոխել հիվանդանոց․ վերջինս մահացել է

Երեկ՝ հուլիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներ փողոցում 36-ամյա Մարատ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Գարսևան Ս․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքից մի քանի ժամ հետո վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։