կարևոր
574 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-13 15:23
Աշխարհ

ԵՄ-ն հաստատել է ՀՀ-ում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը

ԵՄ-ն հաստատել է ՀՀ-ում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը

Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի համար խորհրդատուների առաքելության գործարկման մասին, որը, ինչպես Ուկրաինայում և Մոլդովայում, կպայքարի «հիբրիդային սպառնալիքների» դեմ, ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։

«ԵՄ խորհուրդն այսօր գործարկում է ԵՄ-ՀՀ գործընկերության առաքելությունը՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում։ Խորհրդատուների քաղաքացիական այս առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ամրապնդելու երկրի կայունությունը հիբրիդային սպառնալիքների և անվտանգության նոր մարտահրավերների նկատմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս առաքելությունը ստեղծելու որոշումը կայացվել է դեռ այս տարվա ապրիլի 21-ին։ Առաքելությունը կկենտրոնանա «կիբեռսպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաների և միջամտության, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի վրա»։

Բրյուսելի հայտարարություններում «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը» ենթադրում է հակազդեցություն ռուսական ազդեցությանը։

ԵՄ Խորհուրդը հատուկ ընդգծել է, որ առաքելությունը խորհրդատվական ծառայություններ կտրամադրի Հայաստանի բոլոր պետական ​​մարմիններին՝ ընդհանուր ռազմավարության շրջանակներում, սակայն, իբր, այն «չի ազդի Հայաստանում որոշումների կայացման գործընթացի վրա»։

Առաքելության սկզբնական տևողությունը երկու տարի է, այն կգլխավորի Կոսմին Գեորգե Դինեսկուն, ով նախկինում նմանատիպ առաքելություն է ղեկավարել Մոլդովայում։