կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 22:43
Աշխարհ

Իսրայելը պատրաստ է ավելի մեծ ուժով հարվածել Իրանին․ Կաց

Իսրայելը պատրաստ է ավելի մեծ ուժով հարվածել Իրանին․ Կաց

Իսրայելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին հարվածներ հասցնել Իրանին՝ ավելի մեծ ուժով։

Ինչպես գրում է Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելական բանակը պատրաստ է և գտնվում է մարտական պատրաստության վիճակում՝ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման համար։ Իսրայելի նպատակն է վերականգնել օդային գերակայությունը և կրկին հարվածներ հասցնել Իրանին՝ սպառնալիքները վերացնելու համար։ Բանակը պատրաստ է և զգոն՝ մարտական գործողությունների վերսկսման դեպքում օդային գերակայությունը վերականգնելու և Իրանին կրկին հարվածելու համար՝ սպառնալիքները վերացնելու նպատակով, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում երրորդ անգամ», - ասել է Կացը։

Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանը երկրորդ գիշերն անընդմեջ փոխանակվել են հարվածներով։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Իրանի շուրջ 90 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմական ենթակառուցվածքներ։  

Իրանը հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը։ Թեհրանը հայտարարել է նաև, որ պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Քաթարում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։