|
Փոխարժեքներ
26 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.6 |
| EUR | ⚊ | € 425.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.3204 |
| GBP | ⚊ | £ 497.06 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը հզոր հարված է հասցրել Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանին: Այս մասին հայտնում է Clash Report-ը։
«Այդ առանցքային օբյեկտին բաժին է ընկնում Իրանի նավթաքիմիական արտադրանքի ընդհանուր ծավալի մոտ 50 տոկոսը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթ Իրանի երկրորդ ամենամեծ օբյեկտի վրա հարձակումից հետո: Արդյունքում երկու օբյեկտներն էլ, որոնց բաժին է ընկնում Իրանի նավթաքիմիական արտադրանքի ընդհանուր ծավալի 85 տոկոսը, ներկայումս շարքից հանվել են: Դա իրանական ռեժիմին մի քանի միլիարդ դոլարի տնտեսական վնաս կհասցնի»,- հայտարարել է Կացը։