|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին բոլորը հետաքրքրվում են, հարցնում են` իսկ ու՞ր են սպորտսմեններ, ում այդքան տարիներ ամեն ինչով աջակցել, խրախուսել ու հովանավորել է Գագիկ Ծառուկյանը: Ինչու չեն խոսում, իրենց աջակցությունը չեն հայտնում տասնյակ տարիներ սպորտի վրա մեծ գումարներ ծախսած և իրենցից յուրաքանչյուրի համար շատ բան արած մարդուն, ով այս պահին հանիրավի հետապնդվում է: Հարյուրավոր մարզիկներից միայն 1-2 հոգի են իրենց սատարումը հայտնել:
Մեր տեղեկություններով, Ծառուկյանի ձերբակալությունից ի վեր ՔՊ-ական տարբեր շրջանակներից, կառավարությունից, ԿԳՄՍՆ-ից տարբեր պաշտոնյաներ հատ հատ զանգում, խոսում, սպառնում են մարզիկներին, որ որևէ խոսք չասեն, որևէ ձևով իրենց աջակցությունը չհայտնեն: Այս լռության պատճառը հենց դա է»։