|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել: Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի արդյունքում էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել: Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ հոսպիտալում աշխատում են նաեւ հայ բժիշկներ, որոնցից շատերը հրաժարվել են Պերմյակովի առողջական խնդիրներով զբաղվել:
Ի դեպ, բժիշկներն ընդհանուր ստուգել են նաեւ՝ արդյո՞ք ոճրագործության մեջ մեղադրվող երիտասարդը որեւէ առողջական խնդիր ունի, թե` չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: