|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 420.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.8136 |
| GBP | ⚊ | £ 491.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.33 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս օրերին քրտնաջան` 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլեւ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են:
Վերեւից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել, եւ ՊԵԿ-ը ժրաջանորեն կատարում է քաղաքական հետապնդման` իրեն վստահված մասը: Լայնածավալ ստուգումներ են իրականացնում, թղթերն են ուսումնասիրում, փորձում են մի բան գտնել: Ի դեպ, հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին չէին կարող կալանավորել: Օրենքը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել` առանց ազատությունից զրկելու:
Թերեւս, այդ պատճառով են փորձում այլ մեղադրանքներ կպցնել, օրինակ` խարդախություն, բայց անգամ իրավաբանները, ծանոթանալով ՔԿ պաշտոնական հաղորդագրությանը, չեն հասկանում, թե ինչում են մեղադրում Ծառուկյանին»: