|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 24-ին` ժամը 13-ին, Բրազիլիայի հրապարակից կլինի անվճար երթուղի դեպի Ծիծեռնակաբերդ: Այնուհետև ավտոբուսները ուղևորներին Ծիծեռնակաբերդից կտեղափոխեն երկու ուղղությամբ` մետրոյի «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» կայարաններ: Անվճար երթուղին կգործի մինչև ուշ գիշեր` ժամը 1-ը: Այս մասին լրագրողներին հայտնեց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ապրիլի 23-ին, 24-ին մետրոպոլիտենը նույնպես կաշխատի մինչև գիշերվա ժամը 1-ը:
«Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա այն երթուղիները, որոնք չեն անցնում քաղաքի կենտրոնով, կգործեն սովորական ռեժիմով, իսկ կենտրոնով անցնող տրանսպորտը կգործի սահմանափակ ռեժիմով` շրջանցելով մի շարք փողոցներ»,- ասաց Սուքիասյանը: