|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է․ 2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար տարածք, Կիրանց-Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր, Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը։
Սահմանազատումով Ոսկեպար-Բաղանիս հատվածում` Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել, եւ միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այն հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթեւեկողների վրա։