Միասին կարող ենք
կարևոր
403 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-03 13:17
Հասարակություն

Ավելի պարզ բացատրեմ, արդյո՞ք պատասխանատու չեք ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման համար․ Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին

ԱԺ արտահերթ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Տիկին Անդրեասյան, ո՞րն է մշակութային ժառանգության եւ երկրի սահմանների փոխհարաբերությունների ձեր պատկերացումը։ Արդյոք ազգային եւ կրոնական մշակութային ժառանգությունը սահմանափակվո՞ւմ է երկրի պետական սահմաններով»։

Արթուր Խաչատրյանի հարցի հիմքում Արցախի պատմամշակութային ժառանգության խնդիրն էր, որին ՀՀ կառավարությունը խուսափում է անդրադառնալ։ Արցախում Ադրբեջանի իշխանություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են հայկական մշակութային ժառանգության ցեղասպանություն՝ էթնոցիդ։  Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց, որ խոսքը ոչ թե պատկերացումների մասին է, այլ օրենսդրության եւ դրանով հստակ սահմանված կարգավորումների։

 «Տիկին Անդրեասյան, դուք շատ լավ հասկացաք, թե ես ինչի մասին եմ խոսում։ Ավելի պարզ բացատրեմ՝ արդյոք ՀՀ կառավարությունը, մշակույթի նախարարությունն իրեն պատասխանատու չի համարո՞ւմ ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային, կրոնական հուշարձանների պահպանության համար»,- հարցը կրկնեց Արթուր Խաչատրյանը։