|
Փոխարժեքներ
01 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7071 |
| GBP | ⚊ | £ 487.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։ Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։ Հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․
«Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։
Նախորդ գործով 777-օրյա կալանքը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի անազատությունը ներկայիս ռեժիմի օրոք ընդհանուր առմամբ տևում է արդեն 800 օրից ավել»,- նշել է նա։