Միասին կարող ենք
կարևոր
859 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 20:13
Քաղաքական

Ընտրությունների վիճարկման գործով վաղը ՍԴ-ում կհրապարակվեն եզրափակիչ ելույթները

Ընտրությունների վիճարկման գործով վաղը ՍԴ-ում կհրապարակվեն եզրափակիչ ելույթները

ՍԴ-ում ընտրությունների վիճարկման գործով վաղը՝ հուլիսի 1-ին, կհրապարակվեն եզրափակիչ ելույթները։

Դատավարության 5-րդ օրը ՍԴ-ն փակ նիստում է քննարկել ներկայացված որոշ փաստաթղթեր։ Աշխատանքի այդ հատվածն ավարտելուց հետո բարձր դատարանը կրկին կվերադառնա հրապարակային ձևաչափին։

7 դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

ՍԴ են դիմել ինչպես խորհրդարան անցած և ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։

Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։