Միասին կարող ենք
կարևոր
931 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-25 20:31
Հասարակություն Քաղաքական

Աշոտ Մինասյանի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ Աբրահամյան

Աշոտ Մինասյանի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Բռնել-նստեցնել օպերացիաների աղմուկի մեջ «Վարդաշեն» ՔԿՀ էի գնացել՝ Աշոտ Երկաթին տեսակցության։

Տեսեք, թե ովքեր են բարձր պաշտոններում՝ ոչ մի վաստակ, անցած ճանապարհ, պետականության զգացում չունեցող մարդիկ։

Իսկ Աշոտ Մինասյանի նման մարդիկ՝ հող ու ջրին ամուր կառչած, հայրենիքի համար արյուն տված, եղբայր ու ընկեր կորցրած մարդիկ, բանտում են։

Սա է գործող ռեժիմի գծած քաղաքական գիծը, որից այն կողմ ապօրինի ազատազրկումներն են»: