|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Տարոն Մարգարյանի հետ տեսակցեցինք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ:
Ավելի ուշ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Իշխանության կամայականությունների հետևանքով, ընդդիմադիր մեծ թվով պատգամավորների աշխատանքային առօրյան անմիջապես առնչվում է քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների և ազատության պաշտպանությանը`գաղութներից մինչև դատական տարբեր ատյաններ:
Այսպիսին է մեր երկրի վիճակը, որտեղ իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը, շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում»: