|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադրությամբ հետևում է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարություններին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:
«Սրբազան հոր փոխանցած տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը սարսափելի ցնցում է առաջացրել, իսկ նյութական և մարդկային վնասները բազմաթիվ են։
Երկրաշարժի հետևանքով, ցավոք, երկու հայ ընտանիքների տներ ավերվել են, ինչպես նաև կան մի քանի վիրավոր և անհետ կորած հայորդիներ»,- հայտնում են Կաթողիկոսությունից։