|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ։
Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ երկու ամիս առաջ բռնության դեպք է գրանցվել, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և քրվարույթ է իրականացվել, թե ինչ որոշումներ են նախաձեռնվել այս պահին, ձեռնպահ կմնամ տեղեկություն հայտնել: Այս մասին 24News-ին տեղեկացրել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը:
«Նատալյա Ռոտենբերգն այն կինը չէ, որ տարիներով հանդուրժեր բռնությունը, դեպքը տեղի է ունեցել մեկ անգամ, մամուլում տեղեկությունները, թե պարբերաբար բռնության է ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը»,-մեկնաբանել է նա:
Փաստաբանը չի մանրամասնել, թե արդյո՞ք Ռոտենբերգը վնասվածքներ ստացել է բռնության հետևանքով, միայն նշել է, որ նախաքննական գաղտնիությունը ցանկանում է պահպանել, բայցի այդ, Ռոտենբերգը չի ցանկանում մեկնաբանություն տալ:
Դիտարկմանը, թե արդյոք բռնությու՞նն է հանդիսացել պատճառ ամուսնալուծության համար, փսստաբանն ընդգծել է, որ ապահարզանի համար այլ հիմքեր կան, որոնք նեղ անձնական պատճառներ են և հրապարակման ենթակա չեն:
Ճշտող հարցին, թե Տիգրան Արզաքանցյանն արդյոք հարցաքննվե՞լ է, փաստաբանը չի մեկնաբանել:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին, որ ամուսնու՝ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։