|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
Ըստ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի` 2013 թ. սեպտեմբերի 14-ի գիշերը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել նույն բաժին` Կապան քաղաքի բնակչուհի Կ. Օ.-ին բռնաբարելու կասկածանքով, և այդ հանցանքը խոստովանելու համար ենթարկել ծեծի:
Կատարվում է նախաքննություն: