|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Պատգամավոր և քաղաքական գործիչ Լևոն Քոչարյանը չի բացառում Հայաստանում փողոցային պայքարի նոր փուլը։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ոչ մի ճանապարհ չի կարելի բացառել։ «Եթե խոսում ենք փողոցի մասին, դա ինքնանպատակ չէ։ Կազմակերպողը պետք է հեռանկարում հաջողության գոնե ինչ-որ հավանականություն տեսնի։ Հակառակ դեպքում, եթե հաջողության չի հասնում, դա հիասթափություն է առաջացնում մարդկանց մոտ», - հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ օրակարգում նման տարբերակ կա։ Ամեն դեպքում, լինեն ընտրություններ, թե փողոցային պայքար, դա մեկ քաղաքական ուժի գործ չէ, համարում է նա։
Հարցին, թե արդյոք քննարկումներ կան «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների միջև, նա դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ պատշաճ ժամանակին հայտարարություն կարվի։ Նա նաև տեղեկացրել է, որ երկու ուժերի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը չեն հանդիպել, բայց եթե կարիք լինի, կհանդիպեն կամ կզրուցեն հեռախոսով։ Նա չի պատասխանել միասնական հանրահավաքի վերաբերյալ հարցին՝ հավելելով, որ չի ցանկանում ժամանակից առաջ ընկնել։
Անդրադառնալով փողոցային պայքարի թեմային՝ Լևոն Քոչարյանը նշել է, որ այն չպետք է կառուցվի էմոցիաների վրա, այլ պետք է լինի հաշվարկված, և պետք է հետևություններ անել նախորդ սխալներից։