Միասին կարող ենք
կարևոր
970 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-24 14:20
Հասարակություն

Ագրարային ծայրամա՞ս, թե՞ տեխնոլոգիական պետություն. ի՞նչ է հուշում լուսանկարը․ Վահե Դավթյան

Ագրարային ծայրամա՞ս, թե՞ տեխնոլոգիական պետություն. ի՞նչ է հուշում լուսանկարը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Եվրահանձնակատար Մարթա Կոսը հանդիսավոր հայտնում է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ։ Նաև լուսանկար հրապարակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ` ծիրանը ձեռքին։

Սա՞ է այն Հայաստանը, որը ցանկանում ենք ներկայացնել աշխարհին։

Երբ ենթակառուցվածքների, արդյունաբերության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների և ռազմավարական նախագծերի փոխարեն Հայաստանի եվրոպական «հաջողության պատմությունը» ներկայացվում է մի քանի ծիրանով, դա պարզապես գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին չէ։ Դա երկրի խորհրդանշական դիրքավորման մասին է։

Աշխարհում պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, միկրոչիպերով, ատոմային էներգետիկայով, լոգիստիկ հանգույցներով և տեխնոլոգիական էկոհամակարգերով։ Իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը։

Ծիրանը հրաշալի մթերք է, հայկական մշակույթի կարևոր խորհրդանիշ։ Եվ այս ակցիայի քաղաքական հաշվարկն առավել քան պարզ է։ Բայց երբ պետության արտաքին տնտեսական կապերի առանցքում հայտնվում է բացառապես ծիրանը, այն կամա թե ակամա դիրքավորվում է որպես ագրարային ծայրամաս, այլ ոչ թե որպես արդյունաբերական, տեխնոլոգիական և ինժեներական ներուժ ունեցող երկիր։

Ամենախոսունն այստեղ հենց լուսանկարն է։ Սա իրականում արտացոլում է Հայաստանի ծայրամասային ընկալումը եվրոպացիների կողմից։ Կարելի էր նույն լուսանկարն անել հայ ֆերմերի հոտ, բայց ոչ` ենթակառուցվածքների նախարարի։

Սիմվոլները քաղաքականության մեջ երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները»։