|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.08 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.9314 |
| GBP | ⚊ | £ 486.68 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նոր կանոնները։ ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Արտեմևի խոսքով՝ էլեկտրոնային առևտուրն այսօր ԵԱՏՄ-ի ամենաարագ զարգացող ոլորտներից է։
Նրա խոսքով՝ թվային մակնշումն իրեն արդարացրել է որպես ընդհանուր շուկան անօրինական արտադրանքից պաշտպանելու և միության անդամ պետությունների բյուջեների եկամուտներն ավելացնելու արդյունավետ գործիք։
«Օրինակ՝ Ղրղզստանում չմակնշված ալկոհոլային արտադրանքի ծավալը կրճատվել է 16 անգամ, իսկ ծխախոտային արտադրանքինը՝ 2 անգամ։ Արդյունքում հարկային մուտքերն աճել են ավելի քան 25 տոկոսով», – նշել է Արտեմևը։