|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն անդրադարձել է հեռուստատեսության թվայնացման խնդրին: Նա նշել է, որ ներկայումս աշխատում են հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի նախագծի փոփոխությունների վրա, և որ առաջարկել են թվայնացման նախագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին աշխատել նախարարության հետ:
Նախարարը նշեց, որ թվայնացման գործընթացը շատ հաջող է ընթանում , որ այսօր 60-70 տոկոս թվայնացումն իրականացվել է: Այն հարցին, թե թվայնացման գործընթացի հետաձգման ի՞նչ ժամկետների մասին է խոսքը` մեկ՞ թե երկու տարվա մասին, նախարարը նշեց, որ հետաձգման ժամկետների հարցը քննարկվում է:
«Վերջնական քննարկումից հետո մենք ձեզ կասենք` դա երկու տարի կլինի, վեց ամիս թե մեկ տարի»: Նա նաև նշեց, որ արբանյակի ուղեծրում Հայաստանը ունի իր կետը` 47 և 1, որտեղ պետք է գրանցվի, իսկ գրանցվելու համար Հայաստանի հետ պետք է համաձայնության գան արբանյակ ունեցող բոլոր երկրները: