Միասին կարող ենք
կարևոր
883 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-23 18:49
Հասարակություն Քաղաքական

Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը

Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը

Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կինը՝ բժշկուհի Լիանա Խաչատրյանը։

Քիչ առաջ նա դուրս է եկել Քննչական կոմիտեից՝ հրաժարվելով ցուցմունք տալուց։

Հիշեցնենք՝ այսօր իրավապահները ներխուժել էին Իշխան Սաղաթելյանի տուն։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ այս ամենում քաղաքական տարրեր են առկա ու իրավապահ համակարգի կողմից այսօր կարող են տեղի ունենալ նույնիսկ անհավանական գործողություններ։