Միասին կարող ենք
կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-23 11:12
Աշխարհ

Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական բանակցություններից հետո 4 աշխատանքային խումբ է ստեղծվել

Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական բանակցություններից հետո 4 աշխատանքային խումբ է ստեղծվել

Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններից հետո 4 մասնագիտացված աշխատանքային խմբեր են ստեղծվել: Այս մասին, Press TV–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մասնագիտացված աշխատանքային 4 խմբեր են ստողծվել՝ պատժամիջոցների վերացման աշխատանքային խումբ, միջուկային թեմայով աշխատանքային խումբ, վերակառուցման և տնտեսական զարգացման աշխատանքային խումբ և մոնիտորինգի և իրականացման աշխատանքային խումբ», – ասվում է հաղորդագրության մեջ։