|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլեւ մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։
Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսեւորի, մյուս կողմից՝ Փաշինյանն իր սիրած գործով է զբաղվում՝ փորձում է խլել իր դեմ դուրս եկած անձի ունեցվածքը։ Նաեւ կապիտալի վերաբաշխում են իրականացնում երկրով մեկ:
Երեկ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հպարտությամբ հայտարարեց, որ անվավեր են ճանաչել Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան` 2014 թվականին տրամադրված լիցենզիան: Օրեր առաջ էլ դատախազությունը գործընթաց է սկսել «Արարատցեմենտի» մասնավորեցման հետ կապված: Նման անթաքույց քաղաքական հետապնդումներ ընդդիմադիր ուժի հանդեպ, որն ընտրություններին է մասնակցել, ՀՀ քաղաքացիները չեն հիշում: