|
Փոխարժեքներ
11 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանին ու իր քաղաքապետ որդուն հաջողվե՞ց Հրազդանում ընտրություններին իրենց ուզած թվերը ստանալ, իսկ նրանք ՔՊ-ին 70% ձայն էին խոստացել:
Մինչ ԿՀԸ-ն վերահաշվարկ է իրականացնում, փորձեցինք ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից հասկանալ, թե Հրազդանի և հարակից գյուղերի 41 ընտրատեղամասերում ինչ արդյունքներ են գրանցվել:
Այդ ընտրատեղամասերում ընտրելու իրավունք են ունեցել 54 հազար 187 ընտրող: Ըստ ԿՀԸ արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 41 ընտրատեղամասերից ստացել է՝ 15 հազար 209 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 8158, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1327, «Հայաստան» դաշինքը՝ 4009: Թե ինչ փոփոխություն կլինի վերահաշվարկից հետո, դժվար է ասել: